Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եհովայի վկաներ» աղանդի վարչական ղեկավարությունը Սանկտ Պետերբուրգից կարող է տեղափոխվել Հայաստան

«Եհովայի վկաներ» աղանդի  վարչական ղեկավարությունը  Սանկտ Պետերբուրգից կարող է տեղափոխվել Հայաստան
07.07.2017 | 07:59

Երբ իշխանությունները վտանգն արհամարհելու կամ Եվրոպայի և ԱՄՆ-ի համապատասխան կառույցներից ու արևմտյան որոշ տերություններից կաշկանդված լինելու պատճառով ընդհանրապես որևէ քայլ չեն կատարում Հայաստանում գնալով ծավալվող հոգեորսության և աղանդավորության դեմն առնելու համար, ապա միանգամայն տրամաբանական է, որ մենք այսօր պետք է կանգնեինք այն իրավիճակի առաջ, որի առջև կանգնած ենք։
Իսկ այդ իրավիճակը բավականին տագնապալի է։


Օրերս Մարաշում գտնվող մի բավական ընդարձակ առանձնատան վրա կարդացինք` «Եհովայի վկաների թագավորություն»: Կասկած չունենք, որ եթե իշխանությունները հոգեորսության դեմն առնելու համար համապատասխան միջոցներ չձեռնարկեն, մասնավորապես` պետական ֆինանսավորմամբ չստեղծեն հանրային իրազեկման հատուկ կենտրոններ, որոնք կպատռեն աղանդների ու նրանց ղեկավարների դիմակը, ապա այսպիսի «թագավորությունները» ոչ հեռու ապագայում կարող են այնքան բազմանալ, որ մի օր գուցե հանդիպեն Երևանի և Հայաստանի այլ բնակավայրերի ամեն մի թաղամասում և, ի վերջո, կլանեն մեր երկիրը…
Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի և «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրել է, որ այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաների» կոնգրեսը, ավելին` չի բացառվում, որ «Եհովայի վկաներ» աղանդի վարչական ղեկավարությունը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվի Հայաստան:


Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունը համեմատաբար վերջերս «Եհովայի վկաներ» աղանդի գործունեությունը Ռուսաստանում օրենսդրական մակարդակով արգելել է, ինչը հավանական է դարձնում Ռուսաստանից նրանց մի ահագին մասի տեղափոխվելը Հայաստան նաև այն առումով, որ ՀՀ իշխանություններն Արևմուտքի առջև ստանձնած պարտավորությունների պատճառով և Արևմուտքի ճնշմամբ նրանց և, ընդհանրապես, այլ աղանդների խաթրին չեն դիպչում:
Ալեքսանդր Ամարյանը նշել է նաև այն մասին, ինչը մեր բոլորի աչքերի առջև է. Հայաստանում «Եհովայի վկաներին» կարող ենք հանդիպել գրեթե բոլոր բանուկ փողոցներում, մասնավորապես` դատարանների մոտ, որտեղ ոստիկաններ կան: Մայթերին ազատորեն դնում են իրենց «ստենդ» կոչվածները և անարգել տարածում աղանդավորական գրականություն, օրվա վերջում էլ ամփոփում, թե քանի հոգու են հոգեորսության իրենց ուռկանը ձգել: Ոստիկանների մոտ լինելն անհրաժեշտ են համարում, որ հանկարծ նեղացնող չլինի իրենց: Բացի այդ, դատարանների, ոստիկանատների մոտ գործելը պայմանավորված է նաև նրանով, որ այդ հաստատություններից դուրս եկող մարդկանց թվում շատ են սթրեսային և փխրուն հոգեբանական վիճակում գտնվող, օգնության կարիք ունեցող և օգնություն փնտրող մարդիկ:


Վերջում հավելենք հետևյալը. ըստ մեզ հասած տեղեկությունների, բավական մեծ է հավանականությունը, որ «Եհովայի վկաներ» աղանդի վարչական ղեկավարությունը Սանկտ Պետերբուրգից կարող է տեղափոխվել Հայաստան: Այժմ նախատեսվում է մի քանի ամսից, եթե պլանների մեջ փոփոխություններ չլինեն, Հայաստանում հիմնել ԱՊՀ, միգուցե նաև եվրոպական տարածաշրջանային կենտրոն: Դրա վերաբերյալ որոշում, ըստ տեղեկատվության մեր աղբյուրի, վերջնականապես ընդունվելու կամ մերժվելու է այն կոնգրեսում, որը մտադիր են կազմակերպել Հայաստանում: Եվս մեկ կենտրոն (ասիականը), դարձյալ ըստ մեզ հասած տեղեկատվության, «Եհովայի վկաները» մտադիր է հիմնել Ղազախստանում: Թեև այնտեղ քրիստոնյաներն այնքան էլ շատ չեն, բայց, այնուհանդերձ, ինչպե՞ս կարելի է նրանց հոգեորսության ցանցից դուրս թողնել, ախր Եհովան չի ների…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` տեսանյութում`
Եհովայի վկաները Հայաստանում կոնֆերանս կանեն

Դիտվել է՝ 4084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

/div>